Գիտնականները նախանձը համարում են էվոլյուցիայի արդյունք: Այս զգացողությունը մեր նախնիներին օգնել է գոյատևել, նրանց դարձնելով սոցիալական էակներ: Խանդը բնական հուզական ռեակցիա է, որը նպաստում է ինքնակատարելագործմանը, սակայն կարող է մեծապես փչացնել տրամադրությունը, ընկճախտ առաջացնել կամ մղել ագրեսիվ գործողությունների: Ում և ինչու են նախանձում մարդիկ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Գիտնականները պարզել են, որ երջանկությունը, հարստությունը չափազանց վերացական կատեգորիաներ են նախանձ առաջացնելու համար: Մեր գլխում կա որոշակի համակարգ, որով մենք գնահատում ենք շրջապատող մարդկանց: Ելնելով անհատական փորձից՝ միայն խիստ կոնկրետ գործոնները կարող են ստիպել ուժեղ զգացմունքներ ունենալ: Կարճ ասած, ում և ինչի համար նախանձելը կանխորոշված է էվոլյուցիոն պատճառներով:
Ամենանախանձ կատեգորիան՝ երիտասարդներն են: Ամենից հաճախ այս զգացմունքն ուղղված է լինում նույն սեռի հասակակիցներին: Ավելին, նախանձի առարկա սովորաբար դառնում է մոտ ընկերը կամ բարեկամը: Տարիքի հետ այս զգացողության սրությունը թուլանում է: