Ի՞նչ անել ծանր իրավիճակում. խորհուրդներ Գաբրիել Գարսիա Մարկեսից


Ի՞նչ անել ծանր իրավիճակում. խորհուրդներ Գաբրիել Գարսիա Մարկեսից
Ապրիլ 26 19:02 2020

Համաշխարհային գրականության մեջ իր հաստատուն խոսքն ասած Գաբրիել Գարսիա Մարկեսը ոչ միայն հիանալի գրող եւ սցենարիստ էր, այլ իմաստուն մարդ, որը տարիների ընթացքում անցել էր բազմաթիվ դժվարությունների միջով։ Իր գլուխգործոցներից մեկը՝ «Հարյուր տարվա մենությունը» գրելիս Մարկեսը ստիպված էր դուրս գալ աշխատանքից, գրավ դնել իր ամբողջ ունեցվածքը, անգամ՝ կնոջ հարիչը։ Բայց նա գիտեր, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է եւ այդ հարցում նա ուներ նաեւ կնոջ՝ Մերսեդեսի աջակցությունը։ Հայտնվելով ֆինանսապես ծանր վիճակում՝ Մերսեդեսը նրան խրախուսում էր՝ ասելով. «Այսքանից հետո դա էր պակաս, որ վեպը վատ ստացվի»։

Այսպիսով, ներկայացնում ենք մեծ իմաստություն եւ կյանքի փորձ ունեցող Գաբրիել Գարսիա Մարկեսի 15 ոսկե խորհուրդները, որոնք կօգնեն ձեզ դժվարին իրավիճակներում։

 

People Media - Ամենալավը կատարվում է ...

 

1. Պետք է հետեւել երեխայի ձայնին, որը եղել է ու կա մարդու հոգում։ Եթե մենք լսում ենք մեր ներսում առկա մանուկին, մեր աչքերը կրկին փայլում են։ Եթե մենք չենք խզում այս կապը, ուրեմն չենք էլ կորցնի կյանքի հետ ունեցած մեր կապը։

2. Հանգստացիր։ Մեռնելն ավելի դժվար է, քան թվում է։

3. Կյանքը շարունակելու միակ միջոցը՝ թույլ չտալ հիշողություններին կրծել ու ոչնչացնել քեզ։

4. Հասարակական կյանքի գլխավոր սկզբունքը՝ կարողանալ կառավարել վախը, իսկ ամուսինների կյանքում կարեւոր է կարողանալ վերահսկել ձանձրույթը։

5. Էական նշանակություն չունի, որ դու չես հավատում ինքդ քեզ։ Կարեւորը, որ Աստված է հավատում քեզ։

6. Ես գլխարկ չեմ դնում, որ ոչ մեկի առաջ չհանեմ։

7. Ոչ մի խենթ խելագար չէ, եթե լսես նրա փաստարկները։

8. Եթե ինչ-որ մի գործում կին է ներգրավված, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հստակ է, որ կանայք են կառավարում աշխարհը։

9. Մեծ աղետները մեծ առատություն են բերում։ Դրանք ստիպում են մարդկանց ապրելու ցանկություն ունենալ։

10. Երբեք շատ ուշ չի լինում։

11. Ավելի լավ է ուշ գալ, քան հրավիրատոմսերի սպասել։

12. Հաշտեցման րոպեն ավելին արժե, քան մտերիմ ընկերությունը։

13. Եթե հանդիպեք ձեր իսկական սիրուն, ապա նա ոչ մի տեղ չի փախչի՝ ոչ մեկ շաբաթ, ոչ մեկ ամիս, ոչ էլ մեկ տարի անց։

14. Թույլ մի տուր քեզ մահանալ՝ առանց զգալու քո սիրելիի կողքին քնելու հրաշքը։

15. Ժպտացեք, որ վշտին հաճույք չպարգեւեք։