Մեքսիկայում ֆուտբոլային մրցաշրջանն ավարտվեց ժամանակից շուտ


Մեքսիկայում ֆուտբոլային մրցաշրջանն ավարտվեց ժամանակից շուտ
Ապրիլ 26 12:57 2020

Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական կայքում հայտարարել է ֆուտբոլային մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու, արդյունքները չեղարկելու մասին։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։

Մեքսիկայի բոլոր պրոֆեսիոնալ եւ սիրողական լիգաների առաջնություններն այս մրցաշրջանում այլեւս չեն անցկացվի։ Հաջորդ մրցաշրջանում լիգաները առաջնությունները կսկսեն նույն թիմերով։

Մեքսիկայի առաջնությունները դադարեցվել էին մարտի 15-ից։

Շարունակվում են Նիկարագուայի, Բելառուսի, Թուրքմենստանի եւ Թայվանի առաջնությունները։

 
 

NEWS.am SPORT