Կենդանակերպի երեք նշան, որոնք ուրիշի գաղտնիքները հաճախ ավելի լավ են պահում դրանց տերերից


Կենդանակերպի երեք նշան, որոնք ուրիշի գաղտնիքները հաճախ ավելի լավ են պահում դրանց տերերից
Ապրիլ 26 12:25 2020

Գաղտնիքներ ունենք բոլորս, սակայն երբեմն, մենք այլևս չկարողանալով այդ ամենը մեր մեջ պահել, փնտրում ենք մեկին, ում կարելի է վստահել։ Աստղաբանները վստահեցնում են, որ կան կենդանակերպի մի քանի նշաններ, որոնք առանձնապես լավ են պահում ուրիշի գաղտնիքները։ 

1. Կարիճ

Կարիճի նշանի տակ ծնված մարդիկ հաճույքով կտեղեկանան բոլոր ինտրիգների մասին (չնայած որ պատրաստ չեն մասնակցել դրանց իրենց ուղղամտության և ազնվության պատճառով), հետաքննել դավադրությունները և պահել գաղտնիքները։ Գաղտնիք պահելու հարցում նրանց հավասարը չկա, քանի որ իրենք էլ շատ գաղտնիքներ ունեն։ Կարիճն ի ծնե փակ է և թանկ է գնահատում ընկերությունը, ահա այն երկու հատկությունները, որոնք երբեք թույլ չեն տալիս նրանց բամբասել կամ քննարկել ինչ–որ մեկին մեկ ուրիշի հետ, անկախ այն բանից, թե արդյոք դրանք վերաբերում են զրոցակցին, թե ոչ։

2. Այծեղջյուր

Այծեղջյուրները վստահություն են առաջացնում իրենց հեղինակությամբ և բարոյական սկզբունքների խստությամբ, որոնց իրենք հետևում են կյանքի ցանկացած փուլում։ Նրանք հարգում են ուրիշի շահերը, չեն բացահայտում գաղտնիքները և չեն խառնվում։ Երբեմն խորհուրդներ են տալիս, առանց սեփական կարծիքը պարտադրելու։ Այծեղջյուրները շատ իմաստուն են, այդ պատճառով էլ չեն չարաշահում որևէ մեկի վստահությունը։ Նրանք սովոր են վերաբերվել մարդկանց այն արդարությամբ, որը սպասում են նաև իրենց նկատմամբ։

3. Կույսեր

Իրենց բնույթով փակ կույսերը՝ հրաշալի վերլուծաբաններ են։ Նրանք միշտ գիտեն, թե ինչի մասին պետք չէ խոսել։ Այս նշանի ներկայացուցիչներից կարեկցանք սպասել պետք չէ, սակայն ավելի վստահելի աջակցություն դժվար թե մեկ ուրիշից ստանաք։ Ուրիշների զգացմունքների նկատմամբ հարգանքը թույլ չի տալիս կույսերին քննարկել ուրիշներին. բամբասկոտ Կույս փաստացի անհնար է գտնելը։



loading...