Հոգեբան Աննա Իոմկոն անդրադարձել է այն հաճախ հանդիպող սխալներին, որոնք ըստ վերջինիս՝ կանանց 99 տոկոսը գործում է.
1. Մի ծայրահեղությունից մյուս ծայրահղության գնալ – նման սխալ գործում են թե′ այն կանայք, ովքեր ամբողջությամբ նվիրվում են իրենց կողակցին, թե′ այն կանայք, ովքեր իրենց չափից դուրս անտարբեր են պահում:
2. Չիմանալ, ինչ է երջանկությունը – շատ կանայք մեղադրում են իրենց երջանիկ չլինելու մեջ, միայն այն պատճառով, որ նրանք իրականում չգիտեն՝ ինչ է երջանկությունը:
3. Չկարողանալ դրսևորել քնքշանք – մայրերը պետք է կարողանան իրենց երեխաներին սովորեցնել քնքշանք դրսևորել դեռևս վաղ մանկության տարիներից:
4. Տղամարդուն «խոսել սովորեցնելու» անկարողություն – երբ տղամարդը չի կիսվում իր ծրագրերով կնոջ հետ, վերջինս իրեն անպետք է զգում:
5. Չհետևել սեփական արտաքին տեսքին- կանայք հաճախ տանից դուրս գալուց առաջ մի քանի րոպե կանգնում են հայելու առաջ՝ արտաքին տեսքը կարգի բերելու նպատակով, սակայն սովորաբար նույնը չեն անում իրենց երկրորդ կեսի հետ ամբողջ օրը տանն անցկացնելիս: