Ռոնալդուն չի հեռանա «Յուվենտուս»-ից


Ռոնալդուն չի հեռանա «Յուվենտուս»-ից
Ապրիլ 25 19:13 2020

 Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա ակումբից:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Tuttosport-ը: Ըստ կայքի, հարձակվողն ակումբում կմնա ևս երկու տարի և այժմ հրաժարվել է աշխատավարձի կեսից, քանի որ «Յուվենտուս»-ը ֆինանսական խնդիրներ ունի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Յուվենտուս»-ը կարող է վաճառել Ռոնալդուին: Ստեղծված իրավիճում թուրինյան ակումբը ըստ ամենայնի չի կարողանա վճարել Ռոնալդուի աշխատավարձը: Ռոնալդուն «Յուվենտուս»-ում տարեկան ստանում է 31 միլիոն եվրո:



loading...