Ռոնալդուն մտադիր է ևս 2 տարի անցկացնել «Յուվենտուսում»


Ռոնալդուն մտադիր է ևս 2 տարի անցկացնել «Յուվենտուսում»
Ապրիլ 25 16:32 2020

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է ևս 2 տարի անցկացնել Ա Սերիայում, հայտնում է Tuttosport-ը:

35-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսում» մրցելույթները շարունակելու համար պատրաստ է հրաժարվել աշխատավարձի մի մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Ռոնալդուին, եթե նրա դիմաց ստանա 50 միլիոն ֆունտի (շուրջ 55 միլիոն եվրո) առաջարկ:

«Յուվենտուսը» նման քայլի դիմում է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ունեցած ֆինանսական դժվարությունների պատճառով: Թուրինյան ակումբում կարծում են, որ չեն կարող վճարել 35-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը:

Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալացու նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: