Հետաքրքիր պատմություն «Մայրիկ» ֆիլմի թարգմանության մասին ... (տեսանյութ)


Հետաքրքիր պատմություն «Մայրիկ» ֆիլմի թարգմանության մասին ... (տեսանյութ)
Մարտ 27 00:07 2024

Հետաքրքիր պատմություն «Մայրիկ» ֆիլմի թարգմանության մասին ...

Ֆրանսիայում Արտավազդ Եղոյանը մտերմացել էր «Մայրիկ» ֆիլմում Աբգարի դերակատար Ժաքի Ներսեսյանի հետ: Վերջինս, իմանալով, որ ֆիլմի մի հատվածն արդեն թարգմանվել է, այդ մասին հայտնում է Անրի Վերնոյին: Ռեժիսորը բարկանում է՝ ասելով, որ չի ուզում իր ֆիլմը թարգմանված տեսնել, քանի որ չի ցանկանում, որ ֆիլմում Ազատի մոր և հոր դերերը կերտած հայտնի դերասանների՝ Կլաուդիա Կարդինալեի և Օմար Շարիֆի ձայները փոխարինվեն այլ, թեկուզ շատ հաճելի ձայներով:

Եվ չնայած դրան՝ Արտավազդ Եղոյանը թարգմանում է ֆիլմը: Իհարկե, Անրի Վերնոյը սկզբում սաստիկ զայրանում է, բայց հետո, լսելով թարգմանչի ձայնը, որը չէր խանգարում դերասանների ձայների լսելի լինելուն, մինչև վերջ դիտւմ է արդեն թարգմանված տարբերակը: