«Չի կարելի». «Ուրարտուի» տեսանյութը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին


«Չի կարելի». «Ուրարտուի» տեսանյութը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին
Ապրիլ 24 13:15 2020

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:

«Ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործությունն է։ Արդեն 105 տարի է ինչ հայ ժողովուրդն ապրում է սրտում ունենալով մեծ սպի։

 

Մարդկանց հետ այդպես վարվել չի կարելի։ Այս տեսանյութի ուղերձը հենց դա է»,- ասված է «Ուրարտուի» տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում կատարել էին նաև Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: