Ռեփեր Blueface- ը իր տանը մերկապարուհիների մասնակցությամբ տեսահոլովակ է նկարահանել՝ կոպտորեն խախտելով ինքնամեկուսացան օրենքը․ TMZ


Ռեփեր Blueface- ը իր տանը մերկապարուհիների մասնակցությամբ տեսահոլովակ է նկարահանել՝ կոպտորեն խախտելով ինքնամեկուսացան օրենքը․ TMZ
Ապրիլ 21 15:34 2020

Ամերիկացի 23-ամյա ռեփեր Blueface- ը (իսկական անունը՝ Ջոնաթան Պորտեր) կորոնավիրուսի համաճարակի ֆոնին տեսահոլովակի նկարահանումներ է կազմակերպել իր առանձնատանը՝ բազմաթիվ մերկապարուհիների մասնակցությամբ։ Տեսահոլովակի նկարահանման ընթացքում մերկապարուհիները վեճի են բռնվել ու սկսել կռվել։ Այս ամենը տեղախցիկով ֆիքսել է ինքը՝ արտիստը, և տեսանյութը տեղադրել Ինստագրամի իր էջում։ Ըստ նրա՝ կոնֆլիկտի պատճառը ալկոհոլի չարաշահումն էր: Լրատվամիջոցները ենթադրում են, որ երաժիշտը նոր տեսահոլովակի աշխատանքները համատեղում է զանգվածային երեկույթի հետ, որին մասնակցում էին ռեփերի թիմի մի քանի անդամներ, ինչպես նաև մի շարք կիսամերկ պարողներ` ընդհանուր առմամբ առնվազն տասը հոգի: Ամբողջ հակամարտության ընթացքում, որը շարունակվում էր բավականին երկար ժամանակ (չնայած կարճ դադարներով), նա անընդհատ կրկնում էր. «Ի՞նչ է կատարվում այստեղ»: Միևնույն ժամանակ, նա չէր շտապում նշանակալից միջոցներ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար:  Սա վրդովեցրել է հասարակությանը համաճարակի հետ կապված ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար։ Ավելի ուշ արտիստի մենեջերը մեկնաբանել է կատարվածը: Նա ասել է, որ Blueface- ը չի հավատում «կորոնավիրուսի հետ կապված բոլոր միֆերին»: Ըստ մենեջերի՝ նա փորձել է բազմիցս երաժշտին հորդորել իրավիճակի լրջության մասին, բայց ռեփերը չի ընդունել իր խորհուրդը։ Ռեփերի ներկայացուցիչը նաև դժգոհել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ Blueface- ը «անում է այն, ինչ ուզում է»։



loading...