Մենք սիրում ենք լուսանկարվել և դա անում ենք մեծ հաճույքով: Իհարկե, չէ՞ որ սոցիալական ցանցերում մեր ծանոթներն ու ընկերները անհամբեր սպասում են մեր նոր լուսանկարներին: Բայց եթե այս ամենը անտեսենք, միևնույնն է լուսանկարվելը հրաշալի է՝ մեկ հիմնական պատճառով, նրա օգնությամբ հնարավոր է կանգնեցնել ժամանակը, պահպանել հիշողությունները, որպեսզի շատ տարիներ հետո հնարավոր լինի նորից վերադառնալ այդ պահը և վերհիշել այն: Նկատելով լուսանկարվելու դրական հատկությունները, հոգեբանները սկսեցին լուսանկարվելու ճանապարհով բուժական մեթոդ մշակել: Այդպիսի բուժումը անվանում են ֆոտոթերապիա:
Լուսանկարվելը դրական է ազդում մեր էմոցիոնալ տրամադրության վրա
Մենք սիրում ենք լուսանկարվել նաև մեկ այլ կարևոր պատճառով: Երբեմն, երբ միայնակ եք կամ տխրում եք կամ դժվար օր է եղել ձեզ համար, դուք դիմում եք լուսանկարների օգնությանը: Դիտելով դրանք մեզ մոտ առաջանում է այսպես ասած կենսատու ուժ, ուրախություն և դրանից հետո վատ տրամադրություն կարծես թե չէր էլ եղել:
Ահա թե ինչու ենք մենք սիրում լուսանկարվել: Մենք ինքներս դա չկասկածելով, ենթագիտակցական մակարդակում հասկանում ենք, որ լուսանկարները շատ լավ ազդեցություն են թողնում մեր հոգեկան տրամադրության վրա և դրանք բուժում են մեզ:
Երբ մենք լուսանկարվում ենք, մեզ հնարավորություն է ընձեռվում այլ տեսանկյունից դիտել շրջապատող աշխարհը: Ձեռքը վերցնելով լուսանկարչական ապարատը կամ լուսանկարող բջջային հեռախոսը կարելի է գնալ զբոսնելու, որ նոր բան տեսնենք կամ նոր իմաստ գտնենք: Այսպիսով լուսանկարչությունը նաև շեղում է մեզ առօրյա հոգսերից: