Ինչպե՞ս է ազդում տարիքային տարբերությունը ամուսնական կյանքի վրա


Ինչպե՞ս է ազդում տարիքային տարբերությունը ամուսնական կյանքի վրա
Ապրիլ 13 20:43 2020

1 տարվա տարիքային տարբերություն. Կայուն գործնական փոխհարաբերություններ են դասավորվում: Նման գործընկերությունը նպաստում է նյութական վիճակի կայունացմանը: Նման ամուսնությունը ճիշտ կլինի կնքել հաշվարկով:

2 տարվա տարբերություն. կապի պատրանքային ձեւ է տալիս: Ամուսնությունը կարող է տեւել միայն հոգեւոր հիմքի վրա եւ ընդհանուր շահերի դեպքում: Հասարակ հուզական կապի դեպքում սկզբնական հրապույրն ավելի ուշ հաճախ վերածվում է տհաճության, եւ ամուսնությունը կարող է չդիմանալ:

3 տարվա տարբերություն. հանգեցնում է շատ լարված փոխհարաբերությունների, որոնք կառուցված են պայքարի եւ մրցակցության վրա: Այս զույգի հարաբերությունները հաճախ սահմանագծին են հայտնվում՝ մազից կախված: Բացի այդ, զուգընկերներից մեկի վրա սովորաբար ընկնում է փորձությունների, գայթակղությունների ծանր բեռը, եւ նա հաճախ պատրաստ է խաբել սիրելիին:

4 տարվա տարբերություն. ընկերության, փոխօգնության, համագործակցության վրա կառուցված քիչ թե շատ ներդաշնակ ամուսնության շատ հնարավորություններ է տալիս: Սակայն, ցավոք, ժամանակը կարող է հարաբերությունները փոխել դեպի վատը:

5 եւ 10 տարվա տարիքային տարբերությունն արդեն պատահական հանդիպում չէ: Զուգընկերների միջեւ կա կարմայի կապ, որը պահանջում է կատարել փոխադարձ պարտքերը: Կարման նրանց իրար կողքի է պահում: Նրանք պետք է կյանքում գնան մեկ ուղղությամբ, սակայն դրա հետ մեկտեղ նրանցից մեկը պետք է առաջնորդող լինի, մյուսը՝ հետեւող:

6 եւ 9 տարվա տարբերություն. փոխադարձ կապի շատ ծանր ձեւ է: Այս միությունում փորձությունները, պայքարը, ինտրիգը եւ մերձավոր հարազատների «խաղերն» անպակաս են: Նման միությունը լավ է այն մարդկանց համար, որոնք հանգիստ ընտանեկան կյանքից ձանձրանում են եւ սուր զգացողություններ են ուզում:

7 եւ 14 տարվա տարբերություն. զուգընկերների միջեւ ամենախորհրդավոր կախվածությունն է ապահովում: Ընտանեկան կյանքում՝ գաղտնիքներ, թյուրըմբռնում, պայմանավորվելու անկարողություն: Նման կապն անկանխատեսելի է եւ հայտնի չէ, թե ինչի կհանգեցնի: Կամ վերածնման կամ ներքին խորտակման: Նման միությունները լավ են գաղտնի սիրավեպի համար:

8 տարվա տարիքային տարբերություն. հոգեկան հարմարավետություն է տալիս եւ ամուսնության ամենաներդաշնակ ձեւ: Զուգընկերների միությունը հիմնված է խորը կապվածության եւ փոխօգնության վրա: Հարաբերությունների կայունությունը, միմյանց նկատմամբ վստահությունը օգնում են բացահայտել դրանք ստեղծագործական սկիզբը:  Իսկ դա ավելի շատ է նպաստում երջանիկ եւ բարեկեցիկ ամուսնության:

11 տարվա տարբերություն. հանգեցնում է ամենաանկանխատեսելի հետեւանքների: Զուգընկերների միջեւ ստեղծվում են «ամեն ինչ կամ ոչինչ» տեսակի հարաբերություններ:  Հնարավոր են մշտական փոփոխություններ, առաջատարության համար համառ պայքար, չդադարող քննադատության: Այս ամուսնության մեջ կա մեկ լավ գիծ՝ անհաշտ զույգը ցանկացած պահի կարող է ամեն բան նորից սկսել:

12 տարվա տարբերություն. զուգընկերների միջեւ փոխըմբռնման եւ փոխադարձ գործողությունների հսկայական դժվարություններ, որոնք հանգեցնում են ամուսնության անհուսալիության: Միությունը կարող է լավ սկսվել, իսկ հետո քանդվել: Այն կրքոտ է եւ երկակի: Զուգընկերներից մեկը սովորաբար միշտ խոչընդոտներ է ստեղծում մյուսի զարգացման ճանապարհին: Նման միության հետեւանքները կարող են ամենածանրն ու սարսափելին լինել:

13 տարվա տարբերություն. հանգեցնում է զուգընկերների հարաբերություններում գերբնական ուժերի միջամտության: Փոխադարձ կապը պարզ է, կանխատեսելի, միսիոներական, որը տանում է հոգեւոր վերածնության, գիտակցության վերաձեւավորմանը, լուսավորմանը: Դա ճանապարհ է դեպի երկինք կամ ճանապարհ դեպի մահ, այսինքն՝ դեգրադացիա:

15 տարվա տարբերություն. տալիս է կարմայի ամենաուժեղ ձգողություն: Նման մարդիկ երբեք չեն բաժանվում: Սակայն նրանց համար էլ թակարդ կա: Նրանք կամ օգնում են միմյանց ճիշտ ընտրել կյանքի ուղին կամ, ընդհակառակը, շեղում են զուգընկերոջը ճիշտ ճանապարհից:

16 տարվա տարբերություն. տալիս է այսպես կոչված հայելային փոխկապակցվածություն, զուգընկերները համալրում են միմյանց: Նրանց միջեւ հարաբերությունները կարող են դասավորվել ուսուցիչ-աշակերտ սխեմայով:  Սակայն եթե սերը վերածվի ատելության, կարող է հանգեցնել պատերազմի:

17 տարվա տարիքային տարբերություն ունեցող զույգերի մոտ հարաբերությունները դասավորվում են այնպես, ինչպես 1 տարվա տարբերության դեպքում: 18 տարին՝ 2 տարվա տարբերության ձեւով եւ այդպես շարունակ: