Ինչ կարող է պատմել մարդու աչքերի գույնը նրա օրգանիզմի առանձնահատկությունների մասին


Ինչ կարող է պատմել մարդու աչքերի գույնը նրա օրգանիզմի առանձնահատկությունների մասին
Ապրիլ 12 16:01 2020

Շատերը կարծում են, որ աչքերի գույնը մարդը ժառանգում է ծնողներից կամ նրանց ծնողներից, սակայն հազվադեպ է լինում, որ երկու մարդ (նույնիսկ երկվորյակներ) աչքերի լրիվ նույն գույնն են ունենում: Այս դեպքում ամեն ինչ պայմանավորված է գենետիկ գործոններով:

1.    Սև աչքեր ունեցողների մոտ ավելի հաճախ է առաջանում կատարակտ

Սա աչքի ոսպնյակի մթագնումն է, որը սովորաբար կապված է տարիքի հետ: Պարզվում է, որ մուգ գույնի աչքեր ունենալու դեպքում կատարակտի առաջացման հավանականությունն աճում է: American Journal of Ophthalmology-ում հրապարակված ուսումնասիրությունների համաձայն մուգ աչքեր ունեցող մարդկանց մոտ կատարակտով հիվանդանալու հավանականությունը 1,8-2,8 անգամ ավելի մեծ է, քան մյուսների մոտ:

Սակայն այս հիվանդությունը կարելի է կանխել, ինչի համար հարկավոր է առաջին հերթին պաշտպանել աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Մյուս կողմից՝ արևի ճառագայթները անհրաժեշտ են մարդու օրգանիզմին, ուստի մասնագետնբերը խորհուրդ են տալիս արևային լոգանք ընդունել այն ժամերին, երբ արևն այդքան բարձր չէ և խուսափել արևի ճառագայթներից ժամը 12:00-15:00 ընկած ժամանակահատվածում:

Բացի այդ, հարկավոր է չխնայել գումարը և կրել որակյալ ու վստահելի ապրանքանիշերին պատկանող արևային ակնոցներ, քանի որ դրանք պաշտպանում են աչքերը վնասակար ճառագայթների 90%-ից, մինչդեռ էժանագինները՝ միայն 10%-ից:

 

2.    Երկնագույն աչքերով մարդկանց մոտ հազվադեպ է վիտիլիգո առաջանում

Վիտիլիգոն աուտոիմունային հիվանդություն է, որը դրսևորվում է մաշկի վրա առկա սպիտակ բծերով: Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ այն ավելի հազվադեպ է առաջանում երկնագույն աչքեր ունեցող մարդկանց մոտ:

Գիտնականների անցկացրած գիտափորձին մասնակցել է վիտիլիգոյով հիվանդ 3000 մարդ (բոլորն էլ սպիտակամորթ): Հիվանդների 27%-ի աչքերը երկնագույն էին, 30%-ինը՝ կանաչ կամ դարչնագույն, իսկ 43%-ինը՝ շագանակագույն:

 

3.    Երկնագույն աչքերով մարդկանց մոտ հաճախ է առաջանում մելանոմա

Մելանոման ու վիտիլիգոն միմյանց բացառող հիվանդություններ են: Վիտիլիգոյից պաշտպանող գործոնները բարձրացնում են մելանոմայի առաջացման հավանականությունը:

Վիտիլիգոն աուտոիմունային հիվանդություն է, ինչը նշանակում է, որ մարդու իմունային համակարգը սկսում է պատահմամբ հարձակվել մարդու բջիջների վրա: Ամենայն հավանականությամբ հենց սրանով է պայմանավորված այն փաստը, որ վիտիլիգոյով հիվանդ մարդիկ չեն հիվանդանում մելանոմայով:

Այս երևույթի հստակ մեխանիզմը դեռ անհայտ է, սակայն որոշ գիտնականներ կարծում են, որ այստեղ տեղ է գտել հետևյալ 3 գործոնը:

·         Վիտիլիգոյից պաշտպանող գեները,

·         Մելանոմայից պաշտպանող գեները,

·         Աչքերի ու մաշկի պիգմենտների քանակը և տեսակը որոշող գեները:

 

4.    Մուգ գույնի աչքեր ունեցող մարդիկ ավելի զգայուն են ալկոհոլի հանդեպ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մուգ գույնի աչքեր ունեցող մարդկանց վրա ալկոհոլն ավելի վատ է ազդում, քան բաց գույնի աչքեր ունեցողների: Բաց գույնի աչքեր ունեցող կանայք կարող են ավելի շատ ալկոհոլային խմիչքներ օգտագործել, քան մուգ գույնի աչքերով կանայք:

 

5.    Աչքի գույնի փոփոխությունները կարող են խոսել առողջական խնդիրների մասին

Աչքերի սպիտակ հատվածի կարմրածությունը, ամենայն հավանականությամբ, ալերգիայի արդյունք է:

Եթե այդ սպիտակ հատվածը դեղնել է, ապա ամենայն հավանականությամբ խնդիրները կապված են լյարդի հետ: Եթե փոփոխվել է միայն մեկ աչքի գույնը, ապա շատ հնարավոր է, որ դա պայմանավորված լինի որևէ ժառանգական հիվանդությամբ՝ ինչպիսին է նեյրոֆիբրոմատոզը:

Հարկ է հիշել, որ աչքերի գույնի փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել ակնաբույժի օգնությանը, որն էլ անհրաժեշտության դեպքում կուղղի մեկ այլ մասնագետի մոտ: