«Ռեալ»-ը մտադիր է վերսկսել մարզումները


«Ռեալ»-ը մտադիր է վերսկսել մարզումները
Ապրիլ 12 13:34 2020

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ թիմը պատրաստ է վերսկսելու մարզումները, սակայն հստակեցվում են ժամկետները: «Ռեալ»-ի բժիշկը կազմել է ֆուտբոլիստների համար անվտանգ մարզումային ծրագիր:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանարվում, որ Իսպանիայի ֆուտբոլի ասոցացիան և Լա լիգայի ղեկավարությունն առաջնությունը շարունակելու երեք տարբերակ են քննարկում: Եթե ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակն առաջիկայում դրական փոփոխություն ունենա, ապա առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի կեսին և եզրափակվել հուլիսին:

Երկրորդ տարբերակով մտադրություն կա  առաջնությունը շարունակել ամռանը և ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Եվ երրորդ տարբերակը համարվում է ամենածայրահեղը` առաջնությունը կարող է վերսկսվել միայն սեպտեմբերին:  Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց  մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: