Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող. Արմեն Ամիրյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին


Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող. Արմեն Ամիրյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին
Ապրիլ 10 17:30 2020

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին.

«Սիրելի Հայրենակիցներ,

Այսօր Ավագ ուրբաթ է՝ Հիսուսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը։

 

Սուտն ու կեղծիքը մարդկության պատմության մեջ միշտ էլ ճակատագրական, քայքայիչ դերակատարում են ունեցել, բայց գոնե այս օրերին սուտը, կեղծիքը, կեղծ մատնությունը մեր կյանքում տեղ պետք է չունենան։

 
 

Փաստորեն ՀՀ քննչական կոմիտեն լսելով մեկ, կամ գուցե մի քանի բանսարկուի, կարող է քրեական գործ հարուցել և հետն էլ հրապարակային շեփորահարել, թե տեսեք -տեսեք նախկին նախարարը յուրացում է կատարել։ Ո՞վ է ինձ գումար տվել,այդ ու՞մ միջոցով եմ ստացել ձեր նշած գումարը։

Չկա որևէ մեկը, որ կարող է ասել, որ ինձ՝ Արմեն Ամիրյանին, երբևէ գումար է տվել։

Անամոթաբար ցեխ են շպրտում մարդու վրա, թե գողացել ես, յուրացրել ես, իսկ դուք՝ քննչական կոմիտեի հարգելի քննիչներ, ձեր կենսագրության մեջ ևս մեկ իբր «բացահայտում» եք ավելացնում։

Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող։

 

Կեղծ մատնությամբ, ստով և կեղծիքով լցոնված բանսարկուներին խորհուրդ կտամ օգտվել առիթից և ապաշխարելով մաքրվել։
Դեռ ուշ չէ, մեծ պահքի ժամանակ ընդհանրապես մաքրվում են։

Վերջում, սիրելի հայրենակիցներ, բոլորին ցանկանում եմ ուրախ զատիկ և անսահման առողջություն», - գրել է Ամիրյանը: 

Հիշեցնենք՝ այսօր Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու գործն ուղարկվել է դատախազություն:



loading...