Մինչ օրս արվել է մոտ 5600 թեստ. Չափանիշներն այսօրվանից ընդլայնվում են. Արսեն Թորոսյան


Մինչ օրս արվել է մոտ 5600 թեստ. Չափանիշներն այսօրվանից ընդլայնվում են. Արսեն Թորոսյան
Ապրիլ 10 16:57 2020

Մինչ օրս արվել է մոտ 5600 թեստ: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը:

Հարցին, թե ինչու էէ թեստավորման թեիվն այդքան փոքր, նախարարն ասաց, որ փոքր կամ մեծ բնորոշումը տալու համար պետք է նախ որոշել, թե ինչի համեմատ. «Մենք արել ենք ուղիղ այնքան թեստ, որքան եղել է ցուցում՝ մեր կողմից մշակված եւ միջազգային կազմակերպությունների կողմից խորհուրդ տրվող չափանիշներով: Այդ չափանիշներն այսօրվանից ընդլայնվել են եւ ավելի շատ թեստեր կիրականացնենք: Դա պայմանավորված է հիվանդացության մակարդակով»,-ասաց նախարարը: