Արագածոտնում Opel-ի վարորդը բախվել է քարերին և հայտնվել դաշտում. նա հոսպիտալացվել է

Արագածոտնում Opel-ի վարորդը բախվել է քարերին և հայտնվել դաշտում. նա հոսպիտալացվել է
Ապրիլ 10 16:53 2020

Ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմանում Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի վերջնամասում՝ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուի վարչական տարածքում 46-ամյա Մհեր Ա.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

 

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ 

loading...