Հնդիկների մասնակցությամբ խարդախություն․ ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել


Հնդիկների մասնակցությամբ խարդախություն․ ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
Ապրիլ 10 16:11 2020

Ապրիլի 1-ին ԱԱԾ -ն նոր բացահայտում է արել,  մասնավորապես Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ Կաուշիկկոմար Մադհավլալ Պատելը, Վիվեկ Ռանակոտին եւ քննությամբ դեռեւս չպարզված ոմն Մորովն ու Մաջիթ Խանը, նախնական համաձայնության գալով, խաբեությամբ Հնդկաստանի քաղաքացի Բարնա Բասից 2019թ. հունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում խարդախությամբ հափշտակել են խոշոր չափի ընդհանուր 2.565.000 դրամին համարժեք 5.400 ԱՄՆ դոլար, որից 2.000 ԱՄՆ դոլարը՝ ՀՀ-ում, իսկ մնացածը մաս-մաս՝ Երեւան քաղաքի տարբեր հատվածներում՝ այդ թվում «Գլենդել Հիլզ» թաղամասում վարձակալված բնակարանում եւ Հանրապետության հրապարակում իրացրել են քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում պատրաստված իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ, հաղորդում է Armlur.am-ը՝  վկայակոծելով իր աղբյուրները:

Ըստ այդմ, Հնդկաստանի քաղաքացի Բարնա Բասը, ՀՀ ժամանելու, աշխատանքի անցնելու եւ օրինական կարգով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար դիմել է օգնելու պատրաստակամություն հայտնած՝ ՀՀ-ում բնակվող Հնդկաստանի քաղաքացիներ Կաուշիկկոմար Մադհավլալ Պատելնին եւ ինքնությունները դեռեւս չպարզված ոմն Մորովնին ու Մաջիթի Խանին, իսկ վերջիններս նախնական համաձայնության գալով եւ Լալիտբայ Գոգառբայի Պատելի, Վիվեկ Ռանակոտիի հետ, Բ.Բասից խաբեությամբ պահանջել եւ ստացել են:

2019թ. հունիսի 8-ին Բ.Բասը ժամանել է ՀՀ, որտեղ հանդիպել է նշված անձանց, ովքեր հավաստիացրել են, որ կօգնեն նշված գումարի դիմաց իբրեւ օրինական ճանապարհով ժամանակավոր կացության քարտ տրամադրելու հարցում, սակայն խեղաթյուրելով իրականությունը՝ 2020թ. հունվարի 20-ին նրան են իրացրել ՀՀ ոստիկանության ԱՎՎ կողմից, ՌԴ քաղաքացի Լեւոն Վարդանի Վարդանյանի անվամբ տրված, սակայն քննությամբ չպարզված հանգամանքներում կեղծված եւ Բ.Բասի տվյալներով ձեւափոխված, կեղծ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող 0008976 համարի կացության քարտը:



loading...