2019 թվականին աշխատանք է տրամադրվել 13.700 քաղաքացու. նախարար


2019 թվականին աշխատանք է տրամադրվել 13.700 քաղաքացու. նախարար
Ապրիլ 10 15:38 2020

2019 թավականին ստեղծվել է 13.700 նոր աշախատեղ: Այս մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ընդ որում, նախարարի խոսքով, 13.700-ից 3731 մարդ ապահովվել է կայուն աշխատանքով:

«Դրանից բացի, 2735-ն ապահովվել է ժամանակավոր աշխատատեղերով: Ավելի քան 5800 քաղաքացու աշխատատեղեր են տրամադրվել զբաղվածության ապահովման աջակցության խորհրդատվական կենտրոնների միջոցով»,- պարզաբանեց Բաթոյանը:



loading...