Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոում պատրաստում են պաշտպանիչ դիմակներ


Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոում պատրաստում են պաշտպանիչ դիմակներ
Ապրիլ 10 15:30 2020

Հադրութի շրջանում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները։

Այս մասին տեղեկացրին Արցախ / Տեղեկատվական շտաբից: Դրանց թվում կարևոր է նաև կամավորական աշխատանքի դերը։

Մասնավորապես, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը միացել է ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ նախաձեռնած «Առողջ Արցախ» ծրագրին, որի շրջանակներում պատրաստվում են պաշտպանիչ դիմակներ։

Կամավորական ուժերով առ այս պահը պատրաստվել է թվով 700 դիմակ, որը, ըստ անհրաժեշտության, տրամադրվել է շրջանի հիմնարկ-ձեռնարկություններին, բազմազավակ և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքներին:

Հավելենք, որ «Առողջ Արցախ» ծրագրի նախաձեռնողները տրամադրում են անհրաժեշտ նյութեր (կտոր, ռեզին, թել)՝ պաշտպանիչ դիմակներ պատրաստելու աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով։