Կատարվում է նաև կարանտինային վայրերի աղբահանություն


Կատարվում է նաև կարանտինային վայրերի աղբահանություն
Ապրիլ 10 15:14 2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.

«Չնայած այն փաստին, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը զբաղվում է միայն կենցաղային աղբի տեղափոխումով, սակայն մշտապես իր պատրաստակամությունն է հայտնում լինել քաղաքի կողքին։

Այժմ կատարվում է նաև կարանտինային վայրերի աղբահանությունը։ Անձնակազմը և տեխնիկան վերազինված են հատուկ պաշտպանիչ միջոցներով»։