«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում լուսացույցերը կանջատվեն եւ երթեւեկությունը կազմակերպվի շրջանաձեւ


«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում լուսացույցերը կանջատվեն եւ երթեւեկությունը կազմակերպվի շրջանաձեւ
Ապրիլ 10 13:03 2020

Երեւան քաղաքի Արշակունյաց¬Գարեգին Նժդեհ խաչմերուկում կանջատվեն լուսացույցները եւ երթեւեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձեւ։ Այս մասին «Ֆեյսբուք»¬ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Արշակունյաց – Գարեգին Նժդեհ խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ) կանջատվեն լուսացույցները եւ երթեւեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձեւ»,– գրել է Կուբատյանը։