Ընտանիքներ կան՝ կարիքի մեջ են, բայց աջակցությունը նրանց հասանելի չի լինի. «ԼՀԿ»–ն պատասխանում է քաղաքացիների զանգերին


Ընտանիքներ կան՝ կարիքի մեջ են, բայց աջակցությունը նրանց հասանելի չի լինի. «ԼՀԿ»–ն պատասխանում է քաղաքացիների զանգերին
Ապրիլ 10 12:21 2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ ապրիլի 10–ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում ցույց է տվել, թե ինչպես են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները պատասխանում քաղաքացիների հարցերին:

«Ո՞վ եւ ինչպե՞ս կարող է դիմել սոցիալական աջակցության ծրագրերին։ Զանգահարեք կամ գրեք եւ ստացեք Ձեր հարցերի առցանց պատասխանները»,-ուղիղ եթերին կից գրել է Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ ստացված տեղեկությունները կհավաքագրեն եւ կուղարեկեն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն. «Նպատակն է, որպեսզի ցույց տանք, թե ինչ ընտանիքներ կան, որոնք կարիքի մեջ են գտնվում, սակայն աջակցությունը նրանց համար հասանելի չի լինի։ Այսօր եւ վաղւ մինչեւ ժամը 18։00–ն այս մարդիկ այստեղից անդադար կպատասխանեն ձեր հարցերին, որոնք կուղղվեն նշված 3 հեռախոսահամարներով եւ «Լուսավոր Հայաստան» ֆեյսբուքյան էջով։ Կիրակի չենք աշխատի, քանի որ «Սուրբ հարության», Զատկի տոնն է, իսկ երկուշաբթի օրվանից կրկին կաշխատենք»։