Կորոնավիրուսից մահացած պացիենտը 72 տարեկան էր․ ԱՆ-ն՝ մանրամասնում է


Կորոնավիրուսից մահացած պացիենտը 72 տարեկան էր․ ԱՆ-ն՝ մանրամասնում է
Ապրիլ 10 11:22 2020

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօրվա՝ ապրիլի 10-ի տվյալներով կորոնավիրուսից ևս մեկ մահվան դեպք է գրանցվել։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այս մասին հայտնում է․

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

 

Ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ»։

Հավելենք, որ սա մահվան 11-րդ դեպքն էր։