«Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ


«Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ
Ապրիլ 10 09:34 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է. « Երեկ՝ ապրիլի 9-ին, տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այցելել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործընկերների հետ քննչական գործողություններ են կատարել, ինչի արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թույլ չեն տվել, որպեսզի դուրս գան բաժանմունքի պետը, բաժանմունքի պետի տեղակալը, քրեական հետախուզության խմբի օպերլիազորը:

 

Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի μաժանմունքում: Մանրամասները՝ առաջիկայում»:

 

Եվ, ահա, ըստ իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության խուզարկությունը Դավիթաշենի բաժնում կապված է եղել թմրանյութերի պատմության հետ, իսկ թե բաժնի պաշտոնատար անձինք ինչ կապ ունեն, ցույց կտա քննությունը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...