Տեղի է ունեցել «Ռադիոլոգիայի հիմունքները COVID-19-ում» վեբինար-քննարկում


Տեղի է ունեցել «Ռադիոլոգիայի հիմունքները COVID-19-ում» վեբինար-քննարկում
Ապրիլ 10 00:20 2020

Առողջապահության ազգային Ինստիտուտը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնում է, որ տեղի է ունեցել «Ռադիոլոգիայի հիմունքները COVID-19-ում» վեբինար-քննարկում:

 

«Առողջապահության ազգային ինստիտուտի, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի և Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փոխգործակցության շրջանակներում իրականացվում են նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ու բուժմանն ուղղված վեբինարների շարք, որոնք միտված են բարձրացնելու բուժաշխատողների մասնագիտական պատրաստվածությունը:

 

Վեբինար-քննարկումները հնարավորություն են տալիս երկուստեք քննարկելի դարձնել նոր կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հատուկ դեպքերի համար բուժման հնարավոր մոտեցումները:

 

Այսօր «Ռադիոլոգիայի հիմունքները COVID-19-ում» թեմայով զրույցը վարեցին ամերիկահայ ռադիոլոգներ Արթուր Բաղդանյանը և Արմոնդ Բաղդանյանը:

Հեռավար հանդիպման ընթացքում Հայաստանի և սփյուռքի 30-ից ավել մասնագետներ հնարավորություն ունեցան միմյանց հարցեր ուղղել, ձեռք բերել նոր փորձառություն՝ հիմնվելով գործընկերների փորձի վրա»,- ասված է գրառման մեջ: