Ինչու է վտանգավոր արցունքները զսպելը


Ինչու է վտանգավոր արցունքները զսպելը
Ապրիլ 9 20:44 2020

Երբ մարդիկ որևէ իրավիճակում կարողանում են զսպել արցունքները, նրանք իրենց ուժեղ են զգում: Նրանց թվում է, թե առանց արտասվելու՝ դժվար իրավիճակն ավելի հեշտ է հաղթահարել: Իրականում այդպես չէ:

Շատերն են կարծում, թե արցունքներից հարկավոր է ամաչել: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ արցունքները զսպելը միայն այն պատճառով, որ մարդիկ կարող են համարել, թե թույլ եք, չեք կարողանում վերահսկել զգացմունքները, իրականում վնասում է մարդկանց: Նույնիսկ, երբ կարողանում եք զսպել արցունքները, հոգին շարունակում է «խեղդվել» արցունքների մեջ: Օրգանիզմը ցանկանում է ազատվել ցավից, որը կուտակվում է ներսում:

Պատկերացրեք՝ սիրելին ցավեցրել է ձեզ և շարունակում է դա անել, քանի որ դուք լռում եք և չեք կարողանում խոսել այդ մասին: Ձեզ շարունակում են վնասել, բայց դուք լռում եք: Ձեր ներսում իսկական պայքար է սկսվում, բայց դուք նախընտրում եք ամեն ինչի վրա աչք փակել: Արդյունքում՝ ցավն ու անհանգստացնող մտքերը սկսում են նմանվել փակ շրջանի, բացասական էմոցիաները խեղդում են ձեզ՝ ամեն օր վերածվելով ավելի ու ավելի մեծ խնդրի:

 

Սկզբնական շրջանում օրգանիզմը ձեզ կնախազգուշացնի ֆիզիկական խնդիրների միջոցով՝ ուժեղ գլխացավ, ցավ որովայնում և մարմնի այլ հատվածներում: Իրավիճակը գնալով ավելի է բարդանում: Ցավը, որն արդեն խեղդել եք, արմատանում է սրտում, օր օրի ավելի շատ ցավեցնում ու ստիպում ձեզ հանգչել մոմի նման: Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է պայքարել խնդրի դեմ: Արտասվեք և կհասկանաք՝ ինչի մասին է խոսքը:

Սովորեք հասկանալ ու արտահայտել զգացմունքները: Բացասական էմոցիաները վկայում են այն մասին, որ կյանքում ինչ-որ բան սխալ ենք անում, որ մեզ շրջապատել ենք սխալ մարդկանցով կամ շեղվել ճիշտ ճանապարհից: Հարկավոր է սովորել հասկանալ զգացմունքներն ու կարողանալ արտահայտել դրանք: Դրա համար կարող է պահանջվել խոսել, արտասվել, բղավել, վազել…



loading...