Լուսավոր Հայաստան Կուսակցությունը սույն թվականի ապրիլի 10-ից պատրաստ է ընդունել զանգեր և դիմումներ սոցիալական աջակցության ծրագրերին մասնակցելու վերաբերյալ

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը սույն թվականի ապրիլի 10-ից պատրաստ է ընդունել զանգեր և դիմումներ սոցիալական աջակցության ծրագրերին մասնակցելու վերաբերյալ
Ապրիլ 9 18:30 2020

ՀՀ Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10 ծրագիր. սոցիալական աջակցության ծրագրերի համար նախատեսված է դիմելու հատուկ կարգ և գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման հարթակ։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այս օրերին ստանում ենք բազմաթիվ զանգեր, նամակներ այն հարցերի մասին, թե ովքեր կարող են լինել այդ ծրագրերի շահառուներ և ինչպես կարող են դիմել միանվագ գումար ստանալու համար։

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարությունը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, Լուսավոր Հայաստան Կուսակցությունը սույն թվականի ապրիլի 10-ից պատրաստ է ընդունել զանգեր և դիմումներ սոցիալական աջակցության ծրագրերին մասնակցելու վերաբերյալ և տրամադրել խորհրդատվություն ծրագրի շահառուների, դիմելու կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի համակարգման մասին։

Համաճարակի պայմաններում հաղորդակցությունը կլինի հեռահար և առցանց ձևով՝ պահպանելով արտակարգ դրության ռեժիմի կանոնները»,-նշել է նա:

loading...