Կրակոց Արթիկում․ տեղի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել ու բերման են ենթարկել կրակողին (տեսանյութ)


Կրակոց Արթիկում․ տեղի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել ու բերման են ենթարկել կրակողին (տեսանյութ)
Ապրիլ 9 16:47 2020

Արթիկի ոստիկանները Արթիկի Անկախության փողոցում գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ կրակոցի ձայն են լսել ու կատարվածի մանրամասները պարզելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել։ Նրանք Արթիկի Ազատության փողոցում հայտնաբերել են Արթիկում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։ Ոստիկանների տեղեկություններով՝ հենց նա էր կրակոց արձակել։

Դեպքի վայրում կրակված պարկուճ է հայտնաբերվել և առգրավվել։ Երիտասարդը, իր «Մերսեդեսով» հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ քրեական հետախույզներին ներկայացրել է գործարանային համարով գազային ատրճանակ։ Այն ևս առգրավվել է և ուղարկվել փորձաքննության։

 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

 

Հանգամանքները պարզվում են։

 



loading...