Տավուշի մարզի Սևքար համայնքի բուժքույրը նախօրեից մեկուսացված է, կորոնավիրուսով հիվանդի հետ շփում ունենալու պատճառով


Տավուշի մարզի Սևքար համայնքի բուժքույրը նախօրեից մեկուսացված է, կորոնավիրուսով հիվանդի հետ շփում ունենալու պատճառով
Ապրիլ 9 12:30 2020

Տավուշի մարզի Սեւքար համայնքի բուժքույրը նախօրեից մեկուսացված է, քանի որ շփում է ունեցել Իջեւան քաղաքի բանկերից մեկում վարակի հաստատված դեպքի հետ։ Սեւքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ կինը աշխատում է ամբուլատորիայում։

 

«Ամբուլատորիայի բուժքույրերից է։ Ունենք նաեւ այլ բուժքույրեր, որ աշխատում են, ունենք նաեւ առանձին ընտանելան բուժքույր։ Իսկ մեկուսացված բուժքույրն իրեն լավ է զգում»,- ասաց նա։

 

Գյուղապետը հայտնեց նաեւ, որ նույն դեպքի առնչվող եւս մեկ բնակիչ է մեկուսացվել Սեւքարից։ Նա 43-ամյա տղամարդ է, որը նույնպես այցելել է բանկ եւ շփում է ունեցել վարակված աշխատակցի հետ․«Թուղթ է փոխանցել, դուրս եկել»։