Մահաթմա Գանդիի նամակները Հիտլերին


Մահաթմա Գանդիի նամակները Հիտլերին
Ապրիլ 9 08:15 2020

Մահաթմա Գանդին վստահ էր, որ հենց և միայն Հիտլերից է կախված՝ տեղի կունենա արդյոք Երկրորդ համաշխարհային պատերազմը, թե ոչ: Հնդիկ ժողովրդի առաջնորդը նաև համոզված էր, որ «բարությամբ վարակել» հնարավոր է յուրաքանչյուրին, նա ինչ-որ տեղ հիշեցնում է բուլգակովյան հերոսին, ով հավատում էր, որ բոլորն անխտիր բարի են: Հավանական է, որ «Վարպետն ու Մարգարատան» վեպի հեղինակն աչքի առաջ ունեցել է հենց Գանդիին իբրև Գա-Նոցրիի կերպարի նախատատիպ, քանի որ 20-30-ականերին  պարբերականները հաճախ էին անդրադառնում Մահաթմայի գործունեությանն ու կենսակերպին:

Նամակ առաջին

«Վերդհա

Հուլիսի 23, 1939թ.

Պարոն Հիտլերին, Բերլին, Գերմանիա

Թանկագին ընկեր,

ընկերներս հուշում են ինձ՝ գրել Ձեզ ի բարօրություն ամբողջ մարդկության: Ես չէի համաձայնում կատարել նրանց խնդրանքը, քանի որ զգում էի, որ իմ կողմից ցանկացած նամակը կդիտարկվի իբրև գոռոզություն: Այժմ ինչ-որ բան հուշում է ինձ, որ ես չպիտի հաշվի առնեմ հետևանքներն ու պիտի դիմեմ Ձեզ՝ ինչ էլ որ դա ինձ չարժենա:

Ակնհայտ է, որ այսօր Դուք հանդիսանում եք միակ մարդն աշխարհում, ով կարող է կանխել պատերազմը, ինչն էլ հավանական է, որ կհասցնի մարդկանց վայրի վիճակի. արիժի՞ արդյոք վճարել նման գին նպատակին հասնելու համար՝ որքան էլ նշանակալի այն չթվա: Գուցե՞ դուք հաշվի առնեք մարդկության հորդորը, որը գիտակցաբար հերքել է պատերազմը, իբրև միջոց և դրանով հասել նշանակալի հաջողությունների… Ամեն դեպքում ներողություն եմ հայցում, եթե իմ նամակը Ձեզ սխալ էր. 

Ձեր անկեղծ ընկեր

Մ. Կ. Գանդի»:  

Գանդիի երկրորդ նամակը Հիտլերին գրվել է 1940թ.-ի դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ ծննդյան նախաշեմին: Այդ շրջանում արդեն գերմանական բանակը օկուպացրել էր Լեհաստանը, Դանիան, Նորվեգիան, Հոլանդիան և Ֆրանսիան: Գանդին փորձում է ևս մեկ անգամ հետ պահել Հիտլերին հետագա զարգացումներից:

Նամակ երկրորդ

«Իմ ընկեր

իմ այս դիմելաձևը Ձեզ ձևական չէ: Ես չունեմ թշնամիներ: Իմ կյանքի վերջին 33 տարիների գործը եղել է ողջ աշխարհի ընկերությունը ձեռք բերելը՝  ընկերաբար մոտենալով բոլորին, անկախ ռասսայական և կրոնական պատկանելիությունից: Մենք կասկածի տակ չենք դնում Ձեր համարձակությունը և Ձեր երկրի հանդեպ նվիրումը, ինչպես նաև մենք չենք հավատում, որ դուք հրեշ եք, ինչի մասին անվերջ վկայում են ձեր ընդդիմադիրները:

Այնուամենայնիվ, Ձեր սեփական շարադրանքներն ու Ձեր ընկերների և համակիրների խոսքերը փաստում են, որ Ձեր քայլերից շատերը հրեշային են և չեն համապատասխանում մարդկային արժանապատվության ընկալումներին: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող հաջողություն մաղթել Ձեր զենքին: Մենք հանդես կգանք ընդդեմ բրիտանական իմպերիալիզմին, ոչ պակաս, քան ընդդեմ նացիզմին: Մեր հակազդեցություն. այդուհանդերձ, ուղղված չէ բրիտանական ժողովրդին վնաս հասցնելուն: Մենք ձգտում ենք համոզել նրանց, ոչ թե հաղթել պատերազմի դաշտում:

Ոչբռնության մեթոդն ունակ է պարտության մատնել ամենադաժան ուժերի միությանն այս աշխարհում: Եթե ոչ բրիտանացիները, ապա ուրիշ ինչ-որ ուժ անպայման կհաղթի Ձեզ՝ Ձեր իսկ զենքով: Դուք Ձեր ժողովրդին չեք թողնի ոչ մի ժառանգություն, որով նա կկարողանա հպարտանալ:

Ձեր անկեղծ ընկեր

 

Մ. Կ. Գանդի»: