Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին

Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին
Ապրիլ 9 11:35 2020

Երեկ իրականցրել ենք 236 թեստ, որից դրական է եղել 28-ը, սա նշանակում է, որ շարունակում ենք ապահովել շաբաթվա սկզբի լավատեսությունը, առավել ևս՝ առողջացածների թվի որոշակի աճ ենք սպասում: Այս մասին, նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշեց, որ վաղը պարետատանը կքննարկեն անելիքները: «Մենք վաղվանից օրը հազար թեստի հնարավորություն պետք է ստեղծենք, այսօր խորհրդակցություն ենք ունեցել, և առաջին փուլում հնարավոր է, որ այս թեստերի թիվը հազարի չհասնի»,-ասաց նա և նշեց, որ այնուամենայնիվ, քննարկումների արդյունքում, եկել են եզրահանգման, որ ցուցումով պետք է լինի թեստավորումը, սակայն բուժաշխատողները, թոքաբորբով հիվանդ քաղաքացիները պարտադիր պետք է թեստավորվեն:

 

«Այս օրերի քննարկումները բերում են այն եզրակացությանը, որ ընդհանուր առմամբ տիրապետում ենք իրավիճակին: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք, թվային համակարգ ենք ստեղծել և ճշգրտումների արդյունքում՝ 12 անճշտություն ենք հայտնաբերել, և վարակի մեկնարկից ի վեր՝ Հայաստանում արձանագրվել է 921 դեպք»,-ասաց նա և նշեց, որ այսպիսի անճշտություններ հնարավոր են, քանի որ դա կապված է լինում հիվանդի՝ մի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխելու հետ:

loading...