«Դոմոդեդովոյում» մնացած հայերին ցուցակագրել են. մանրամասներ


«Դոմոդեդովոյում» մնացած հայերին ցուցակագրել են. մանրամասներ
Ապրիլ 9 11:02 2020

ՌԴ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիները, որոնց հետ ավելի վաղ հանդիպել է ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, իրենց նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասող քաղաքացիների ցուցակ։

 

Այս մասին տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեսյբուքյան էջը։

 

Եվս մեկ չվերթի կազմակերպման դեպքում դեսպանատունն այդ ցուցակը կներկայացնի համապատասխան ավիաընկերությանը։

 

Դեսպանատունը երաշխավորում է, որ այդ քաղաքացիներին առաջնահերթ կտրվեն ավիատոմսեր, եթե ստացվի թռիչքի թույլտվություն։