500 հազար դրամը նախարարի համար քիչ է. Լենա Նազարյանի մեկնաբանությունը

500 հազար դրամը նախարարի համար քիչ է. Լենա Նազարյանի մեկնաբանությունը
Ապրիլ 9 10:14 2020

Հիմա պատկերացրեք, երկու տարվա ընթացքում մեր երկրի որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար ու հատուկ ֆոնդ հիմնադրվեր /Urgent found/, որքան գումար կլիներ կարիքավորների, աշխատանքը կորցրածների, սոցիալական անելաներլի վիճակում հայտնվածների ու նման տարբեր խմբերի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

«Ախր հեղափոխությամբ եկած մարդիկ չէին եկել է լավ ապրելու, եկել էին մարդկանց վիճակը լավացնելու, ու մտածելու նոր տիպի կառավարման ու իր ժողովրդի հետ ավելի հավասար լինելու մասին։ Դա իսկապես կարևոր է, շատ կարևոր է վերագիտակեցել հենց այս օրերին, երբ ակնհայտ է, որ հասարակության շերտավորումն էլ ավելի է մեծանալու, իսկ մարդուն ասել․ «․․․ գնա բուդկա բացի կամ տաքսի քշիր, գլուխդ պահիր, իմ գործս չի»,- արտահայտությունն արդիական չէ, քանի որ տուգանքի սպառնալիքով մարդիկ տանն են։ Մի հատ հենց էս պահին, հենց էս իրավիճակում, միմյանցից կտրված ու միաժամանակ՝ միմյանցից խիստ կախված, ամեն մեկս մեր մեջ վերարժևորենք ու վերակառուցենք համակեցության, փոխօգնության ու սոլիդարության պատկերացումները։ Չէ՞ որ բոլորս միմյանց կարիքն ունենք»,- գրել է Հովհաննիսյանը։

Գրառման մեկնաբանություններում ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրել է. «Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»։

Այնուհետև Նազարյանը նշում է, որ ամսական 500 հազար դրամը նախարարի համար քիչ է:

 

loading...