Զատկի ձվերը ներկելու օրիգինալ տարբերակներ


Զատկի ձվերը ներկելու օրիգինալ տարբերակներ
Ապրիլ 9 14:35 2020

Զատկի ձվերը կարող են արվեստի գլուխգործոց դառնալ, եթե դուք մի քիչ երևակայություն դրսևորեք և մի քիչ էլ ժամանակ ծախսեք։ Այսօր EnterTrain-ը զատկի ձվերը ներկելու երկու պարզ, բայց շատ գեղեցիկ տարբերակ է առաջարկում։

 

 

Մարմարային գունավորում

• Ձու, ներկանյութ, ջուր, 1ճ․գ․ բուսայող

Ջրի մեջ լուծում ենք ներկը, ավելացնում ենք բուսայուղը և խառնում։ Խաշած ձուն իջեցնում ենք ներկալուծույթի մեջ, գդալով խառնում ենք, հանում ենք, սրբում թղթե անձեռոցիկով։ Ահա և վերջ․ պատրաստ է։

Բազմագույն գունավորում

• Ձոцւ, անձեռոցիկներ և 5 տարբեր գույների ներկեր

Ձվերը խաշում ենք։ Առանձին հինգ բաժակների մեջ լուծում ենք գույները։ Ձվերը փաթաթում ենք անձեռոցիկների մեջ այնպես, որ ամբողջությամբ ծածկվեն։ Ներարկիչի միջոցով տարբեր բաժակներից տարբեր գույներ ենք կաթեցնում ձվերի վրա։ Ձվերը դնում ենք թաղանթի վրա սեղանին և թողնում 8 ժամ։ Հանում ենք անձեռոցիկները և ստանում գեղեցիկ բազմագույն ձվեր։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain