Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել


Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել
Ապրիլ 9 00:02 2020

Վերջին օրերին ոստիկանության Մաշտոցի բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ մի քանի հաղորդում ստացվեց։ Թիրախում Աջափնյակ վարչական շրջանի բակերում կայանված տարբեր մակնիշի մեքենաներն էին։ Հափշտակում էին կողային հայելիներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով նախ պարզեցին, որ գողությունները նույն անձի ձեռքի գործն է։ Շուտով փաստական տվյալներ ձեռք բերվեցին կասկածվողի ինքնության վերաբերյալ։ Խոսքը Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդու մասին էր, որը նախկինում ևս հայտնվել էր ոստիկանների օպերատիվ տեսադաշտում ՝ դարձյալ մեքենաներից կատարած գողությունների համար։

 

Ապրիլի 7-ին Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածը մեքենաներից գողություններ է արել ոչ միայն Աջափնյակում, այլև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում։ Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժած անձանց հայտնաբերելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

 



loading...