Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը


Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը
Ապրիլ 8 21:32 2020

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 60 հազար: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության առողջապահության նախարարությանը:

 

Ապրիլի 7-ին զոհերի թիվը եղել է 6159, իսկ վարակվածներինը՝ 55 հազար 242:

 

Դա նշանակում է, որ մեկ օրվա ընթացքում Բրիտանիայում զոհվել է 938 պացիենտ, արձանագրվել է վարակվելու 5 հազար 491 նոր դեպք: Սրանք օրական նոր առավելագույն տվյալներն են:



loading...