Գիտնականները 60 000-ամյա ստորջրյա անտառ են հայտնաբերել (տեսանյութ)

Գիտնականները 60 000-ամյա ստորջրյա անտառ են հայտնաբերել (տեսանյութ)
Ապրիլ 8 20:33 2020

Ամերիկացի գիտնականները ստորջրյա անտառ են հայտնաբերել, որը շուրջ 60 000 տարի առաջ աճելիս է եղել Մեքսիկական ծոցի մոտ:

 

Ինչպես ներկայացնում է CNN-ը, տասնյակ հազարավոր տարիներ առաջ Մեքսիկական ծոցի մոտակա գետի ափին կիպարիսի (նոճու) անտառ է եղել: Ծառերը մեծանալով ընկել են և թաղվել հողային նստվածքի տակ: Երբ ծովի մակարդակը բարձրացել է, անտառի մնացորդները ծածկվել են ջրով:

Այժմ գիտնականները գտել են ջրի տակ գտնվող այդ նույն անտառը և կարծում են, որ այնտեղ կարող են նոր դեղամիջոցների ստեղծման գաղտնիքներ հայտնաբերել և մարդկանց կյանքեր փրկել:  

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ անտառը հազարամյակներով չի ուսումնասիրվել:  

Մասնագետները ջրի հատակից կարողացել են ծառի մնացորդներ դուրս բերել ուսումնասիրելու համար: Նրանց խոսքով՝ դրանք բավականին լավ են պահպանվել՝ չնայած հազարավոր տարիներ ջրի տակ գտնվելուն:  

Նշվում է, որ լաբորատոր հետազոտության ժամանակ փայտի միջից կարողացել են տարբեր տեսակի կենդանի օրգանիզմներ դուրս բերել, որոնց քանակը գերազանցել է 300 օրինակը: Նախկինում նրանց չէր հաջողվել կենդանի օրգանիզմներ (ապրող մանրէներ) հայտնաբերել 60 000-ամյա անտառի մնացորդներում:

 

loading...