ԱՀԿ-ից պատասխանել են Թրամփի սպառնալիքին. Reuters


ԱՀԿ-ից պատասխանել են Թրամփի սպառնալիքին. Reuters
Ապրիլ 8 19:47 2020

Shantnews.am-ը գրում է․

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ եվրոպական տարածաշրջանի պատասխանատուն անտեղի է համարում ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ։ Reuters գործակալությունը մեջբերել է նրա խոսքերը։

«Մենք մինչև հիմա գտնվում ենք պանդեմիայի ակտիվ փուլում, այնպես որ ժամանակը չէ ֆինանսավորումը կրճատելու մասին խոսելու համար», – ասել է Հանս Կլյուգեն։

Մինչ այդ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտածում է ԱՀԿ ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ Թրամփը դժգոհ է, որ ամենամեծ ֆինանսավորումը կազմակերպությանը հատկացնում է հենց ԱՄՆ-ն, բայց ԱՀԿ-ն, ըստ Թրամփի, «չինաստանամետ» վարք է դրսևորում։