Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերն անցել են 4000-ը. CNN


Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերն անցել են 4000-ը. CNN
Ապրիլ 8 19:22 2020

Իրանում վերջին 24 ժամում նոր կորոնավիրուսի պատճառով 121 մարդ է մահացել, երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր մահացության ընդհանուր ցուցանիշը հասցել է 4003-ի:

 

Ինչպես փոխանցում է CNN-ը, երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերջին տվյալները տեղի հեռուստատեսությամբ ներկայացրել է առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանպուրը:

 

Նրա խոսքով՝ երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1997 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64,586-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 35,554 մարդ:

 



loading...