Բանգլադեշի առաջին նախագահի մարդասպաններից մեկին ձերբակալել են հետախուզումից 24 տարի անց


Բանգլադեշի առաջին նախագահի մարդասպաններից մեկին ձերբակալել են հետախուզումից 24 տարի անց
Ապրիլ 8 18:45 2020

Բանգլադեշի առաջին նախագահ Մուջիբուր Ռահմանի մարդասպաններից մեկին ձերբակալել են հետախուզումից 24 տարի անց, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AFP-ին:

 

Գործակալության տեղեկություններով՝ ձերբակալված սպա Աբդուլ Մաջեդը լքել էր Բանգլադեշը 1996 թվականին եւ երկիր վերադարձել այս տարվա մարտին:

 

Երկրի արդարադատության նախարար Անիսուլ Հակը հայտնել է, որ նախապատրաստվում է նրան մահապատժի ենթարկելու պրոցեսը:

 

Սպաները, որոնք մասնակցել են ռազմական հեղաշրջմանը, որի հետեւանքով զոհվեց Ռահմանը, մահապատժի են ենթարկվել 1998 թվականին, նրանցից 5-ը՝ 2009 թվականին:

 

Ռահմանը սպանվել է 1975 թվականի օգտոստոսի 15-ին Դաքքայում իր նստավայրում: Նրա հետ սպանվել են նրա կինը, որդիները, այլ հարազատներ եւ մտերիմներ՝ մոտ 20 մարդ: Ողջ են մնացել նրա 2 դուստրերը, որոնք այժմ Գերմանիայում են:   

 



loading...