Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ, արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի

Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ, արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի
Ապրիլ 8 18:31 2020

Երեկ ստորագրվել է Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն սահմանում է 2018-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Այս մասին գրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

 

 

«Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։ Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը կամ վերականգնվող էներգակիրների խթանմանն ուղղված ծրագրեր։

 

 

Covid-19-ով պայմանավորված անվտանգության կանոններից ելնելով՝ դեսպան Միխայել Բանցհաֆի և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից համաձայնագիրը ստորագրվեց առանձին»։Երեկ ստորագրվել է Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն սահմանում է 2018-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Այս մասին գրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

 

 

«Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։ Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը կամ վերականգնվող էներգակիրների խթանմանն ուղղված ծրագրեր։

 

 

Covid-19-ով պայմանավորված անվտանգության կանոններից ելնելով՝ դեսպան Միխայել Բանցհաֆի և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից համաձայնագիրը ստորագրվեց առանձին»։

loading...