Պորոշենկոյի դեմ 5 հոդվածներով քրեական գործ են բացել


Պորոշենկոյի դեմ 5 հոդվածներով քրեական գործ են բացել
Ապրիլ 8 18:24 2020

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ 5 հոդվածներով քրեական գործ են բացել, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:

 

Համաձայն Գերագույն դատարանի աշխատակիցների դիմումի՝ նախկին նախագահի հրամանների եւ դատավորների նշանակման համար հիմքերը չեն համապատասխանում Սահմանադրության նորմերին եւ «Դատարանաշինության եւ դատավորների կարգավիճակի մասին» օրենքին:

 

Նշված գործողությունները որակվել են որպես իշխանության կամ ծառայողական դիրքի չարաշահում (364-րդ հոդվածի 2-րդ մաս), դատական մարմինների գործունեությանը միջամտություն (376-րդ հոդվածի 2-րդ մաս), դատական որոշման չկարատում (382-րդ հոդվածի 4-րդ մաս), ինչպես նաեւ գործողություններ՝ ուղղված սահմանադրական կարգի տապալմանը կամ պետական իշխանության բռնազավթմանը  (109-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր): 

 

 



loading...