Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին մի շարք հարցեր


Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին մի շարք հարցեր
Ապրիլ 8 17:51 2020

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի տարածմանն ու դրա կանխարգելմանն ուղղված քայլերը։ Այս մասին РИА Новости-ի փոխանցմաբ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ 

 

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, Մնացականյանի ու Լավրովի հեռախոսազրույցը կայացել է ապրիլի 8-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համաճարակը երկու երկրներում , վարակի տարածմանը հակազդելու ու դրա բացասական ազդեցությունը չեզոքացնելու քայլերը», - հայտնել են նախարարությունից: 

Նշվում է,որ կողմերը փոխանակվել են երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման,  ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի ու ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության վերաբերյալ կարծիքներով։

 



loading...