Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսով վարակվածներին անձամբ բուժելու պատրաստակամության մասին․ BelTA


Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսով վարակվածներին անձամբ բուժելու պատրաստակամության մասին․ BelTA
Ապրիլ 8 10:44 2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է սեփական ձեռքերով կորոնավիրուսով հիվանդներին բուժելու պատրաստակամության մասին: Այդ մասին հայտնում է BelTA-ն։

 

Կառավարության նիստում Բելառուսի առաջնորդը ասել է, որ արդեն իսկ քննարկել է այս հարցը Առողջապահության նախարարության ղեկավարի հետ և նրան ասել է, որ անհրաժեշտության դեպքում նրանք երկուսն էլ կմեկնեն հիվանդանոցում աշխատելու, բայց նա պատասխանել է, որ դրա կարիքը դեռ չկա:

Լուկաշենկոն նշել է, որ պետությունը պետք է համաճարակը հաղթահարի «հանգիստ ու գեղեցիկ» և շեշտել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ` «ում որ հնարավոր է» փրկելու համար: Նա նաև ասել է, որ հանրապետությունում վարակի տարածման հետ կապված աղետ չկա: