Պատկերացրեք, ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաեւ Տեր-Պետրոսյանը. Աշոտյան


Պատկերացրեք, ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաեւ Տեր-Պետրոսյանը. Աշոտյան
Ապրիլ 8 09:30 2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձին:

Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորև. 

«Պատկերացրեք, ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաև Տեր-Պետրոսյանը։

 

Ցինիզմ է մեղադրել մեզ, երբ նիկոլական քարոզչամեքենան ոչ թե վիրուսի կամ Ալիևի դեմ է պայքարում, այլ այլախոհների և ընդդիմության։

Ցավալի է, որ երկրի առաջին նախագահը «չի նկատում» այս մեկ տարուց ավել ազատությունից զրկված և հետապնդվող երկրորդ նախագահին։

Տպավորություն է, որ առաջինը չորրորդի խաթր փորձեց կռվացնել երկրորդին երրորդի հետ։ Ապարդյուն»։