Աշխարհում կա մոտ 5.9 մլն բուժքրոջ պակաս. ԱՀԿ


Աշխարհում կա մոտ 5.9 մլն բուժքրոջ պակաս. ԱՀԿ
Ապրիլ 8 01:00 2020

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկուցի՝ աշխարհում կա գրեթե 6 մլն բուժքրոջ պակաս կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով, գրում է Regnum գործակալությունը։ Այժմ աշխարհում կա այս ոլորտի 28 մլն աշխատակից։

 

2013-2016 թվականներին այս ցուցանիշն ավելացել է 4.7 մլն-ով, սակայն պակասը դեռ պահպանվում է։ Մասնավորապես՝ Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի և Արևելյան Միջերկրական ծովի, ինչպես նաև Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում»,- նշվում է կազմակերպության զեկույցում: