Թուրքիան սահմանափակել է կիտրոնի արտահանումը


Թուրքիան սահմանափակել է կիտրոնի արտահանումը
Ապրիլ 8 00:18 2020

Թուրքիայի առևտրի նախարարությունն արգելել է կիտրոնների արտահանումը: Այս մասին հայտնում է Anadolu-ն:

 

Արգելքը կգործի մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը:

 

Արտադրողներն ու արտահանողները, ովքեր ցանկանում են կիտրոն արտահանել, պետք է արտոնագիր ստանան Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությունից: