Աշխարհի ամենամեծ գոթական տաճարը կվերածվի հիվանդանոցի. TheNewYorkTimes


Աշխարհի ամենամեծ գոթական տաճարը կվերածվի հիվանդանոցի. TheNewYorkTimes
Ապրիլ 8 00:10 2020

Աշխարհի ամենամեծ գոթական տաճարը՝ Նյու Յորքում տեղակայված Հովհաննես Աստվածաբանի տաճարը, կվերածվի հիվանդանոցի, գրում է The New York Times-ը՝ հղում անելով տաճարի հոգևորականին։ Հոգևորականի խոսքով՝ տաճարում կտեղադրվի կորոնավիրուսով վարակված շուրջ 200 հիվանդի համար մահճակալ, ինչպես նաև 9 բժշկական վրան։

 

Արդեն շաբաթվա վերջին հիվանդներին իշխանությունները կտեղափոխեն տաճար:

 

Վերջին տվյալների համաձայն` Նյու Յորքում կորոնավիրուս ախտորոշվել է 130 հազար մարդու մոտ: