ՊՆ խոսնակը ցույց է տվել նմուշառման մոբիլ համակարգը (լուսանկարներ)


ՊՆ խոսնակը ցույց է տվել նմուշառման մոբիլ համակարգը (լուսանկարներ)
Ապրիլ 7 23:33 2020

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքյան իր էջում նմուշառման մոբիլ համակարգից լուսանկարներ է հրապարակել։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: